ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել եմ միանալու մեզ՝ միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին․ Նազարյան

Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել եմ միանալու մեզ՝ միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին․ Նազարյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ այսօր նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։

«Ն.Գ. Լոուքոքի ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ և անդառնալի հետևանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։

Նամակով պրն Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել եմ միանալու մեզ՝ միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին»,- տեղեկացրել է Նազարյանը։

  • Կիսվել: