ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լոռու մարզպետը խոսեց Գագիկ Ծառուկյանի խաղալիքի մասին և հայտարարեց, որ խղճում է նրան

Լոռու մարզպետը խոսեց Գագիկ Ծառուկյանի խաղալիքի մասին և հայտարարեց, որ խղճում է նրան

Ես՝ որպես ՀՀ քաղաքական գործիչ, Գագիկ Ծառուկյանին խղճում եմ, որովհետև նա չունի իր ուրույն քաղաքական դիմագիծը, անընդհատ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից: Այս մասին հայտարարել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Գագիկ Ծառուկյանը նման է մի մեծ երեխայի, ով ունի լավ խաղալիք ու բակի երեխաները նրա հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն: Վերջում պարզվում է, որ այդ երեխաներն ավելի շատ են խաղում այդ խաղալիքով, քան՝ հենց ինքը»,-ասել է նա:

Ղուկասյանը չի կարծում, թե իր խոսքերով վիրավորում է ԲՀԿ-ին ընտրած քաղաքացիներին:

  • Կիսվել: