շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Լինել վճռական, ունենալ հավատ. մենք պատասխանատվությունից չենք խուսափում». Վարդևանյան

«Լինել վճռական, ունենալ հավատ. մենք պատասխանատվությունից չենք խուսափում». Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հետընտրական փուլում ձևավորված իրականությունում չի խուսափում իր ընտրողների առջև ստանձնած պատասխանատվությունից, հայտարարել է իրավապաշտպան, կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Իշխանության կողմից իրականացվող լայնածավալ բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները դրան չեն կարող խոչընդոտել։

«Այս խնդիրները պետք է հաղթահարվեն։ Դրա համար պետք է վճռականություն, պետք է ոչ մի պահ չհուսահատվել, ունենալ հավատ, ունենալ հույս և լինել սիրով լցված։ Սա պետք է լինի շարժիչ ուժը»,- ասել է Վարդևանյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: