ԼՀԿ պատգամավորը՝ վարչապետի հրաժարականը պահանջելու մասին
Այս պահին մեր օրակարգում այդպիսի հարց դեռևս չի քննարկվում, մեր օրակարգում այս պահին միմիայն արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է ու բյուջեի քննարկումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Իմ պատկերացմամբ՝ արտակարգ դրության երկարաձգմամբ՝ էլ ավելի վնաս կհասցվի տնտեսությանը», - իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ակցիայի ժամանակ ասաց նա։
Պատգամավորը նշեց, թե եթե վարակը, արտակարգ դրությամբ պայմանավորված, չի նվազում, ուրեմն արտակարգ դրության երկարաձգումը անտեղի է։
«Եթե ընդդիմությունը նախատեսեր, օրինակ, վարչապետի հանդեպ քայլեր ձեռնարկել, անկախ արտակարգ դրության ռեժիմից, այդ քայլերը կաներ, ընդդիմության ձայնը լռեցնել չի լինի», - ասաց նա։


