ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին տեղյակ եմ պահել Արցախի նախագահին․ Վարչապետ

ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին տեղյակ եմ պահել Արցախի նախագահին․ Վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ին հրավիրված կառավարության նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահել Արցախի նախագահին: «Այս գործելակերպը նորություն չէ, և այսպես վարվել եմ միշտ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո, և Արցախի նախագահն էլ իր հերթին այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին»,- ասաց վարչապետը:

Նա նորություն չհամարեց նման  գործելակերպը և նշեց, որ միշտ շարունակելու է այդպես:
 

«Բանակցությունների ամեն փուլից հետո տեղեկությունները մանրամասն կիսում եմ հայաստանյան իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակների հետ: Մշտապես պատրաստակամություն եմ ցուցաբերել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից, թերևս, հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում»,-հավելեց նա:

  • Կիսվել: