երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԼՂ ԱԳ նախարարը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է ԼՂ պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր

ԼՂ ԱԳ նախարարը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է ԼՂ պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր

ԼՂ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Երևան ժամանած Միջազգային քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։ 

Ինչպես հայտնում են ԼՂ ԱԳՆ-ից, Սերգեյ Ղազարյանը հյուրերի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ԼՂ՝ արդեն 9 ամիս շարունակվող պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: