շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լևոն Քոչարյանը զգուշացնում է՝ դառնում ենք տարբեր ուժային կենտրոնների բախման կետ

Լևոն Քոչարյանը զգուշացնում է՝ դառնում ենք տարբեր ուժային կենտրոնների բախման կետ

Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի։ Այս մասին Արտաշատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք դառնում ենք, եթե ոչ արդեն դարձել ենք, տարբեր ուժային կենտրոնների բախման կետ, սա չափազանց վտանագավոր է, շատ ենք զգուշացրել»:

Քոչարյանի խոսքով՝ մեր դիվանագիտությամբ ամեն ինչ պետք է անել՝ չփորձելու դառնալ որևէ մեկի կողմ․ «Սա միգուցե հեշտ չէ, բայց սա է հմուտ դիվանագիտությունը։ Պետք է փորձել հասկանալ՝ ինչն է խնդիրը, հարաբերությունները կարգավորել մեր ընկերների հետ»,-ասել է պատգամավորը:

  • Կիսվել: