շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լենա Նազարյանը «իձիոտկա» անվանեց Թագուհի Թովմասյանին (տեսանյութ)

Լենա Նազարյանը «իձիոտկա» անվանեց Թագուհի Թովմասյանին (տեսանյութ)

Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանին ասաց «իձիոտկա» Քիչ առաջ ԱԺ նիստում ելույթ էր ունենում ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Երբ նա ավարտեց ելույթը, ԱԺ փոխնախագահ, իշխող թիմի ներկայացուցիչ Լենա Նազարյանը նրա հասեցին ասաց «իձիոտկա» չնկատելով, որ իր միկրոֆոնը միացված է։

Թագուհի Թովմասյանը պահանջեց, որ Լենա Նազարյանը ներողություն խնդրի իրենից։

«Ես խոսեցի Հայաստանում պղծված դիակների մասին, և որպես արձագանք՝ նախագահողը իրեն թույլ է տալիս իմ ելույթից հետո վիրավորական արտահայտություն անել իմ հասցեին։ Տիկին Նազարյան, ամբիոնից պահանջում եմ՝ ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու։ Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տալ իմ ելույթից հետո։ Փոխանակ ներողություն խնդրեք, որ ձեր իշխանությունը դիակները պղծել է, լցրել եք կարտոֆիլի տոպրակների մեջ, դուք քննադատությանը պատասխանում եք վիրավորանքո՞վ։ Ամաչեք ուղղակի, էս ի՞նչ վարքագիծ է»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

 

«Եթե ես չեմ խոսում իմ զգացմունքների ու ապրումների մասին, դա չի նշանակում՝ ես չեմ զգում և չեմ ցավում։ Մենք էլ ենք մարդ ու մենք էլ համբերություն ունենք»,- արձագանքեց Լենա Նազարյանը։

  • Կիսվել: