շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լարված իրավիճակ՝ կառավարության դիմաց. Գեղամ Մանուկյանը պահանջում է՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով հայտարարի, թե ինչու է խաբում քաղաքացիներին

Լարված իրավիճակ՝ կառավարության դիմաց. Գեղամ Մանուկյանը պահանջում է՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով հայտարարի, թե ինչու է խաբում քաղաքացիներին

Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ խոսեց։

«Հերթական անգամ փորձում է մոլերեցնել ժողովրդին։ Մեր հայրենիքի տարածքը թուրքին տալով՝ սուտ է խոսում, թե՝ գիտեք, էդ հատվածը տվել ենք, որ ուրիշ բան չտանք։ Ամեն օր սուտ խոսելով նա շատ ավելին է տալիս։ Հիմա մեր գործընկերների հետ օգտվելով մեր սահմանադրական իրավունքից՝ գնալու ենք կառավարության նիստի, ուղիղ եթրում, ոչ փակ դռների հետևում ուղղակի նրան ասելու, թե ինչ ստեր է խոսում, թե ինչպես է խաբում քաղաքացուն», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Ոստիկանները, սակայն, նրանց թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին։

Նշենք, որ կառավարությունում ընթանում էր գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր Նիկոլ Փաշինյանը։

Նիստին Փաշինյանը հայտարարել է, թե Գորիս-Կապան ճանապարհին սահմանային հսկողություն չիրականացնելու գինը միջանցքային տրամաբանությունն էր։

  • Կիսվել: