ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել
Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել: Այս մասին հայտնում է հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Ավելի վաղ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին։
«Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,-այսօր ավելի վաղ գրել էր Ռուբեն Մելիքյանը։



