չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԿԸՀ-ն չունի պատգամավորին մանդատից զրկելու լիազորություն․ Մուկուչյանը՝ Բաբաջանյանի մանդատը ԼՀԿ-ի հանձնելու մասին

ԿԸՀ-ն չունի պատգամավորին մանդատից զրկելու լիազորություն․ Մուկուչյանը՝ Բաբաջանյանի մանդատը ԼՀԿ-ի հանձնելու մասին

Եթե ԼՀԿ-ին լրացուցիչ մանդատ տրվի, դա կբերի ԱԺ քաղաքական ուժերի միջեւ մանդատների բաշխման խախտման: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը

Հիշեցնեք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը:

«Ընտրության արդյունքներն ամփոփվել են, հստակ բաշխվել են մանդատները, դրանից հետո այլ անձի մանդատ տրամադրելու գործառույթ ԿԸՀ-ն կարողանում է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում»,-ասաց Մուկուչյանը։

Նշենք, որ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

  • Կիսվել: