շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով վերականգնել ԼՀԿ-ի մանդատը

Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով վերականգնել ԼՀԿ-ի մանդատը

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։

ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք:
Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։

  • Կիսվել: