կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՀԿ-ն կշարունակի ՔՊ-ի հետ համագործակցել խաղաղության օրակարգի շուրջ. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ-ն կշարունակի ՔՊ-ի հետ համագործակցել խաղաղության օրակարգի շուրջ. Էդմոն Մարուքյան

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնն ստնցձնելու կապակցությամբ։

«Թվիթեր»-ի միկրոբլոգի իր գրառման մեջ Մարուքյանը նաև նշել է. «ԼՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի համագործակցել «Համապարփակ խաղաղության» օրակարգի, ինչպես նաև 2018թ. հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման և պաշտպանության շուրջ»:

  • Կիսվել: