հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրթության ոլորտի պատախանատուն իր ապաշնորհ կառավարմամբ չի հուսադրում կրթության և գիտության կայուն և ներառական զարգացման առումով․ Սամսոնյան

Կրթության ոլորտի պատախանատուն իր ապաշնորհ կառավարմամբ չի հուսադրում կրթության և գիտության կայուն և ներառական զարգացման առումով․ Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի գործունեությանը։

Նա մասնավորապես նշել է, որ այսօր կրթության ոլորտի պատախանատուն իր ապաշնորհ կառավարմամբ չի հուսադրում կրթության և գիտության կայուն և ներառական զարգացման առումով։ Սամսոնյանի գրառումը՝ ստորև․

«Երկու տարի հետո կարելի է ասել, որ մենք կրթության բարեփոխումների հարցում հայտնվել ենք խորը, անտակ հորում և սրա գինը վճարել ենք ու վճարելու ենք սերունդներով։ Ի դեմս մեր բոլոր լավատեսական սպասումների՝ այսօր կրթության ոլորտի պատախանատուն իր ապաշնորհ կառավարմամբ ևս չի հուսադրում կրթության և գիտության կայուն և ներառական զարգացման առումով։ Իսկ մշակույթի և սպորտի վիճակի մասին ամոթալի է նույնիսկ խոսել։

Այս կապակցությամբ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին դիմել է հարցապնդմամբ, որը պարունակում է վաթսունից ավել հարցադրումներ նախադպրոցական և դպրոցական կրթության, Միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, Արմաթ լաբորատորիաների, Այբ դպրոցի, հեռավար ուսուցման, բուհական կառավարման խորհուրդների, գրագողության, մշակույթի և գերատեսչության մենեջմենթի վերաբերյալ։

Այս հարցերի մասին մենք ամբողջ տարին բարձրաձայնել ենք, բայց ոչ մի արդյունք չենք տեսել, այլ հակառակը․ ողջամտության դիմաց սեփական «ես»-ի գերագնահատումը ավելի խորն է գլորել ոլորտը երկու տարվա մեկնարկային վիճակից։ Ոլորտի այն պատասխանատուն, որը արդյունք չի տալիս, պիտի հեռանա արժանապատվորեն և չխաղա պետության հետ»։

  • Կիսվել: