երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կորոնավիրուսով ոսպիտալացվածների միայն 16,6 տոկոսն է պատվաստված. Փաշինյան

Կորոնավիրուսով ոսպիտալացվածների միայն 16,6 տոկոսն է պատվաստված. Փաշինյան

Այսօր կորոնավիրուսով վարակված 1543 քաղաքացի է հոսպիտալացված, որոնցից պատվաստված են 256-ը կամ 16,6 տոկոսը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն` ակնհայտ է պատվաստման էական ազդեցությունը պրոցեսների նկատմամբ»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ թվերի աճի ալիքը դեռ կաճի, թվերի որոշակի աճ են կանխատեսում, ունեն որոշակիի ալգորիթմներ, սակայն հույս ունեն, որ կանխատեսած նշաձողից ավելի բարձր չեն լինի թվերը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց՝ օրական դրական թեստերի շրջանակներում ունեն 4 տոկոս հոսպիտալացման կարիք, համակարգը լարված ռեժիմով է անցկացվում։ Նա նշեց, որ հիվանդացությունից հետո պետք է երեք ամիս անցնի պատվաստման համար։ «Հանրապետությունում 18 տարեկանից բարձր առաջին պատվաստումը ստացել է 46,3 տոկոս, իսկ ամբողջական պատվաստում 37 տոկոսն է ստացել»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատվաստման տոկոսը շատ ցածր է, և պետք է քայլեր ձեռնարկեն, որ այն աճի։ Նա նշեց՝ աշխատող քաղաքացիների շրջանում աճ կա, և երրորդ դեղաչափը ևս շատ կարևոր է:

  • Կիսվել: