չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կորոնավիրուսով վարակվածներից մոտ 180-ի մոտ թոքաբորբ կա

Կորոնավիրուսով վարակվածներից մոտ 180-ի մոտ թոքաբորբ կա

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մոտ 180-ի մոտ թոքաբորբ կա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը խոսեց նաև 2 ամսական երեխայի մասին, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Պատասխանելով երեխայի առողջական վիճակի մասին հարցին՝ նախարարն ասաց՝ պետք է որ ծանր չլինի, եթե ծանր լիներ, իրեն տեղյակ  պահած կլինեին այդ մասին:

Նա հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 

Ինչ վերաբերում է ծանր վիճակում գտնվողներին, Առողջապահության նախարարն ասաց, որ նրանց թիվը հասնում է 40-ի:

  • Կիսվել: