Կոնգրեսական Կոստա. ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին
Արցախում հայերի վրա Ադրբեջանի շարունակվող հարձակումներն անընդունելի են. Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան։
«Այս հարձակումները, Լաչինի միջանցքի շրջափակման հետ մեկտեղ, ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին»,- ասել է նա։