երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնմանը հնարավոր մասնակցությունը

ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնմանը հնարավոր մասնակցությունը

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում առարկայական քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վերականգնմանը Եվրամիության մասնակցության հնարավորության շուրջ:

Այս մասին Turan-ին տված հարցազրույցում ասել Է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն ծրագրում է իրականացնել ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ որեւէ նախագծեր, որոնք ուղղված են Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ փոխհարաբերությունների վերականգնմանը

"Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ՝ նման կապեր հաստատելու ուղղությամբ։ Պատերազմը ընդհատեց մեր աշխատանքը, բայց կարծում եմ, որ հաջորդ ամիսներին եւ տարիներին մենք կվերսկսենք Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների, քաղաքացիական հասարակությունների եւ հասարակ մարդկանց միջեւ կամուրջներ կառուցելու գործունեությունը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ և հաշվի առնելով ԵՄ փորձը՝ կարելի է շատ բանի հասնել", - ասել է Կլաարը:

ԵՄ-ն երկարամյա գործընկերային հարաբերություններ ունի թե Հայաստանի և թե Ադրբեջանի հետ, որոնք Արևելյան գործընկերության ծրագրի անդամ են:

"Մի քանի շաբաթ առաջ ես Երևանում էի և այնտեղ քննարկում էի, թե ինչպես ԵՄ-ն կարող է օգնել։ Երեւանում, Բաքվում եւ Թբիլիսիում, որտեղ ես նույնպես քննարկել եմ դա, ես լսել եմ նաեւ ցանկություն, որպեսզի Եվրամիությունը օգնի հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանում հակամարտությունների ժառանգության հաղթահարմանը: Մենք այստեղ ենք, քանի որ դա մեր գործընկերների որոշումն է։ Մենք խնդիրների եւ հակամարտությունների լուծման, տարածաշրջանային համագործակցության հաստատման մեծ փորձ ունենք։ Այս ամենը հիմա պետք է այստեղ, այդ պատճառով Եվրամիությունը շատ բան կարող է անել, եւ մենք լսում ենք առաջարկությունները բոլոր կողմերիc>, - ասել է դիվանագետը:

Կլաարը նաեւ չհամաձայնեց այն թեզին, որ մյուս պետությունները չպետք է ներգրավված լինեն Կովկասում ընթացող գործընթացներում` համոզմունք հայտնելով, որ նման մոտեցումը ոչ մեկին օգուտ չի բերում:

"Որքան շատ է միջազգային ներգրավվածությունը Հարավային Կովկասում, որքան շատ են տնտեսական աջակցությունը տարածաշրջանի երկրներին, այնքան լավ այդ երկրների եւ նրանց հարեւանների համար: Մենք Կովկասում խաղաղություն եւ բարգավաճում ենք ցանկանում, եւ դա շահավետ է բոլորի համար", - ամփոփեց Տոյվո Կլաարը ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: