Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ Զախարովա
Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին տարօրինակ պատրվակներով սպառնում են ձերբակալել Երևանում։
ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նշենք, որ այսօր Կարապետյանը հայտնել էր, որ պատրաստվում է «իր ձևով» միջամտել «պատմությունը մոռացած մի խունբ մարդկանց» եկեղեցու դեմ արշավին։ Ինչից հետո Փաշինյանը նրան անվանել էր «պոռնկաբարո» և ասել, որ ընդմիշտ նրան «կպասիվացնի»։
Հավելենք, որ այս պահին Մոնումենտում գտնվող նրա առանձնատանը օպերատիվ գործողություններ են տեղի ունենում։