չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Իսրայելը բոլորիս փոխարեն կեղտոտ աշխատանքն է անում. Գերմանիայի կանցլեր

Իսրայելը բոլորիս փոխարեն կեղտոտ աշխատանքն է անում. Գերմանիայի կանցլեր

«Իսրայելն է կատարում կեղտոտ աշխատանքը բոլորիս փոխարեն, և ես մեծ հարգանք ունեմ այն ​​փաստի նկատմամբ, որ Իսրայելի բանակն ու կառավարությունը համարձակություն ունեցան դա անելու»,-G7 գագաթնաժողովի շրջանակում ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

«Հակառակ դեպքում մենք ամիսներ և տարիներ շարունակ կտեսնեինք այդ ռեժիմի ահաբեկչությունը, իսկ հետո, հնարավոր է՝ միջուկային զենքը ձեռքներին», -ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ նշել է նա։

Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրի տվյալներով՝ հունիսի 15-ի երեկոյան Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 224 մարդ։ Վիրավորվել է ավելի քան 1200 մարդ, ըսն որում, զոհերի ավելի քան 90%-ը քաղաքացիական անձինք են։ Հակամարտության կողմերի հայտարարություններն անկախ աղբյուրները ներկայում չեն կարող ստուգել։

  • Կիսվել: