Նեթանյահուն է տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, որի ընթացքում ասել է, որ Իսրայելի հարձակումները Իրանի վրա ցույց են տվել, որ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը ամենամեծ սպառնալիքն է Մերձավոր Արևելքի անվտանգության համար։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական շփումներ է վարում Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո և կշարունակի ջանքերը՝ վերջ դնելու բռնության պարույրին, որը սկսվել է այս հարձակումներից։ Նա նշել է, որ Նեթանյահուն ևս մեկ անգամ ցույց է տվել, որ ինքը ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի անվտանգության համար», - ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը ստվերել է Գազայում հումանիտար ճգնաժամը և ցեղասպանությունը՝ ասելով, որ «չի կարելի թույլ տալ, որ Սիրիան ներքաշվի այս իրադարձությունների մեջ»: