չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Յուրաքանչյուր սցենար մեզ համար սպասելի է, եթե մենք գիտենք՝ ինչի համար ենք դա անում. Սամվել Կարապետյանի եղբորորդի

Յուրաքանչյուր սցենար մեզ համար սպասելի է, եթե մենք գիտենք՝ ինչի համար ենք դա անում. Սամվել Կարապետյանի եղբորորդի

«Յուրաքանչյուր սցենար մեզ համար սպասելի է, եթե մենք գիտենք՝ ինչի համար ենք դա անում։ Այս դեպքում մենք գիտենք՝ ինչի համար ենք դա արել, և բոլոր սցենարներին պատրաստ ենք», - ասել է Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

Նա չի բացառել, որ մարդկանց՝  իրենց տան մոտ հավաքվելն ու արձագանքը կարող է ազդել իշխանությունների և իրավապահ մարմինների հետագա գործողությունների և Սամվել Կարապետյանին ձերբակալել- չձերբակալելու որոշման վրա։

«Եթե մտածող մարդիկ իրենց հայրենակիցների հանդեպ հարգանքով ու սիրով լցված մարդիկ լինեն, իհարկե, կարող է ազդել։  Մենք լցված են»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանն այսօր ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ 

Այդ հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ ուզում են ձերբակալել Սամվել Կարապետյանին։ 

  • Կիսվել: