Էն Սևանում, որ լկտիաբար քեֆ էիք անում, էդ ո՞ւմ փողերով է կառուցված այդ շենքը. Կարեն Կարապետյանը՝ Փաշինյանին
«Ասում է՝ «չակերտավոր բարերաներ»...Իսկ դու գիտե՞ս, թե ում փողերով է այդ տունը կառուցվել, որտեղ դու ապրում ես։ Մենք էինք «չակերտավոր բարերարը»,- Սամվել Կարապետյանի տան դիմաց արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, ասաց Կարեն Կարապետյանը՝ ակնարկելով կառավարական ամառանոցները։
Նա հայտարարեց, որ չի կարող իրեն թույլ տալ և իջնել Նիկոլ Փաշինյանի մակարդակին և իր բառապաշարով խոսի, որ չի կարելի նման բան գրել, քանի որ դպրոցականներ են կարդում, ինչ պետք է սովորեն։
Շարունակելով «չակերտավոր բարերարներ» թեման Սամվել կարապետյանն ասաց.
«Էն Սևանում, որ լկտիաբար քեֆ էիք անում, էդ ո՞ւմ փողերով է կառուցված այդ շենքը, մե՞նք ենք « չակերտավոր բարերարը», ամոթ պետք է ուենալ, մարդ էլեմենտար ամոթ պետք է ունենա»,- հայտարարեց կարեն կարապետյանը։