չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ՀՀՄ-ն պահանջում է դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող բոլոր ապօրինի գործողությունները․ հայտարարություն

ՀՀՄ-ն պահանջում է դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող բոլոր ապօրինի գործողությունները․ հայտարարություն

Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող բացահայտ քաղաքական հետապնդումը։

Իրավապահ մարմինները կատարում են վարչախմբի պարագլխի քաղաքական հանձնարարականը, ինչը ևս մեկ խոսուն ապացույց է, որ Հայաստանում հետևողականորեն փորձ է արվում հաստատել բռնապետական վարչակարգ։

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդման պատճառը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության հստակ ու արդար հայտարարությունն էր ընդդեմ այն հակազգային արշավի, որն արդեն երկար ժամանակ է՝ տարվում է գործող ռեժիմի կողմից։

Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը պահանջում է․
անմիջապես դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող բոլոր ապօրինի գործողությունները։

Կո´չ ենք անում մեր ժողովրդին միաբանվել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Հայոց պետականության:

  • Կիսվել: