Ապապետականության ցանկացած դրսևորում խստագույնս պատժվում է. Արայիկ Հարությունյան
Երբ հովհարային անջատում է լինում, կամ եռաֆազ է խփում, սենց մտքեր են փայլատակում՝ մենք մեր ձևով հարցերը կլուծենք: Այդ մասին ասված է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում:
«Էս ձեր իմացած 2015-ի դուքյանը չի, որ գաք Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բազառները փակեք:
Անկախության ու պետականության դեմ ցանկացած փորձ, ապապետականության ցանկացած դրսևորում խստագույնս պատժվում է: Ո՞նց, էլի, մինչև հիմա չեք հասկացել: Չնայած՝ դա էլ է կրթության խնդիր»,- նշված է գրառման մեջ: