երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Կիրանցեցիները չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն․ նրանք շարունակում են պայքարը

Կիրանցեցիները չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն․ նրանք շարունակում են պայքարը

Այս պահի դրությամբ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը։ Նման հայտարարություն է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ ուղևորվել է Կիրանց՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։  
 
«Ինձ հետ զրույցներում կիրանցեցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն»,- հաղորդել է նա։ 
 
Հիշեցնենք՝ Կիրանցի բնակիչներն ավելի վաղ փակել էին միջպետական ճանապարհը՝ իրենց անհամաձայնությունը  հայտնելով ՀՀ և Ադրբեջանի միջև «սահմանազատման» գործընթացի արդյունքից։ 

  • Կիսվել: