երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Կիպրոսի խորհրդարանի իշխող ուժի ղեկավարը իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին

Կիպրոսի խորհրդարանի իշխող ուժի ղեկավարը իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին

Կիպրոսի խորհրդարանի իշխող՝ «Ժողովրդավարական միավորում» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Նիկոս Տորնարիտիսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն հայ ժողովրդի․

«Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում հարձակման ենթարկվող հայ ժողովրդին: Որպես ԵԽԽՎ-ում պատվիրակության նախագահ՝ ես կտեղեկացնեմ իմ գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին»։

  • Կիսվել: