ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խստիվ հրամայում եմ. ոչ մի դասադուլ, ոչ մի կոնֆերանս այս հարցով. պատվերը քաղաքական է, ուղղված է անձամբ իմ դեմ. Արմեն Դարբինյան

Խստիվ հրամայում եմ. ոչ մի դասադուլ, ոչ մի կոնֆերանս այս հարցով. պատվերը քաղաքական է, ուղղված է անձամբ իմ դեմ. Արմեն Դարբինյան

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ համալսարանի գործունեության առիթով «ֆալսիֆիկացված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործի պատվիրատուներին հակազդելու առաջարկով» իրեն դիմել են համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ արտահերթ Գիտխորհուրդ և համալսարանի Կոնֆերանս հրավիրելու պահանջով; համալսարանի ուսանողությունը՝ դասադուլ և ցույցեր անելու առաջարկով; բազմաթիվ ծնողներ՝ տարբեր հասցեներով կոլեկտիվ նամակներ գրելու առաջարկով; հազարավոր արդեն շրջանավարտներ՝ համալսարանի դիմաց հավաքվելու, իրավիճակի կապակցությամբ իրենց զայրույթը արտահայտելու և ռեկտորին աջակցություն ցուցաբերելու մղումով; բազմաթիվ արժանապատիվ հայեր՝ սատարման և աջակցության առաջարկություններով:

«Անչափ շնորհակալ եմ բոլորին: Համալսարանական անձնակազմին սակայն ռեկտորի իրավունքով խստիվ հրամայում եմ. ոչ մի դասադուլ, ոչ մի գիտխորհուրդ կամ կոնֆերանս այս հարցով: Պատվերը քաղաքական է, ուղղված է անձամբ իմ դեմ, իմ սեփական ուժերը լրիվ բավարար են այս գրոհը կասեցնելու և պատվիրատուներին ամաչեցնելու համար:

Համալսարանը ինչպես եղել, այնպես էլ մնում է ու կմնա քաղաքական խաղերից դուրս, ակադեմիական ազատության, սիրո, արդարության, անձնային աճի, համերաշխության, համագործակցության և արժանապատվության բացառիկ կղզի: Ես եղել և մնում եմ դրա երաշխավորը: Համալսարանը շարունակում է իր կառուցողական ու հաղթական ուղին», - գրել է նա։

  • Կիսվել: