շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Արմեն Դարբինյանը պահանջել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից ապահովել իր ֆիզիկական անվտանգությունը

Արմեն Դարբինյանը պահանջել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից ապահովել իր ֆիզիկական անվտանգությունը

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը պահանջել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից ապահովել իր ֆիզիկական անվտանգությունը։

Դարբինյանը մասնավորապես գրել է․

"ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին

Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը՝ իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը:

ՀՀ 7-րդ Վարչապետ Արմեն Դարբինյան"։

Հիշեցնենք, երեկ Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ որոշ քաղակական շրջանականեր Հայաստանում ու Ռուսաստանում հետամուտ են եղել իր հրաժարականին կապված նրա հայտարարությունների հետ պատերազմի ժամանակ առ այն, որ Հայսաստանը Ռուսաստանից ավելի առարկայական օգնություն է ակնկալում: Նա հավելել է, որ այդ շարժառիթներով իր նկատմամբ քրգործ է հարուցված, սակայն նա հրաժարական կտա միայն գործը կարճելուց և իրենից ներողություն խնդրելուց հետո:

Դրան ի պատասխան Հայաստանի Գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, պնդելով, որ գործը հարուցվել է ՌԴ դատախազության ներկայացրած կոռուպցիոն կասկածների փաստերի հիման վրա։

  • Կիսվել: