ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խովաևն օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցված է նրա այցը Բաքու. Զախարովա

Խովաևն օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցված է նրա այցը Բաքու. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցված է նրա այցը Բաքու: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավված է աշխատանքում, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում։ Համաձայնեցված է մոտ ժամանակներս նրա այցը Բաքու՛՛:

Զախարովայի խոսքով՝ երկխոսության հիմքում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքներն են և այդ առաջարկներին Երևանի կառուցողական արձագանքը։

 

 

  • Կիսվել: