ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խորհրդարանը մերժեց «Բարգավաճ Հայաստանի» նախագիծը

Խորհրդարանը մերժեց «Բարգավաճ Հայաստանի» նախագիծը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը խորհրդարանը չընդունեց։ Նախագծին դեմ էր «Իմ քայլը» խմբակցությունը, կողմ էին երկու ընդդիմադիր խմբակցությունները։

ԲՀԿ-ի ներկայացրած նախագիծը «Հայրենիք» և Հ․ Յ․ Դաշնակցություն կուսակցությունների հետ միասնական աշխատանքի արդյունք էր։ Դրանով նրանք առաջարկում էին չեղյալ հայտարարել Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության մարտի 16-ի որոշումը։

Մինչև քվեարկությունը իր եզրափակիչ ելույթում ՀՀ-ում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երկրում արտակարգ դրության հիմքերը չեն վերացել, հետևաբար անհրաժեշտ է, որ այն շարունակվի։

  • Կիսվել: