հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խորհրդարանը խայտառակ եղավ, և վստահ եմ՝ 87 պատգամավոր հարցեր ունի գլխավոր դատախազին․ Էդմոն Մարուքյան

Խորհրդարանը խայտառակ եղավ, և վստահ եմ՝ 87 պատգամավոր հարցեր ունի գլխավոր դատախազին․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցներում պնդեց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու համար բավարար ապացույցներ չի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ես իմ հարցի մեջ, որն ուղղել էի գլխավոր դատախազին, ասել էի՝ հնարավո՞ր է իրավիճակ, երբ խորհրդարանը խայտառակ լինի անձեռնմխելիությունից զրկելու պատճառով։ Երեկ դա տեղի է ունեցել։ 87 մարդ վստահ եմ հարցեր ունի իրենց համոզողին։ Բայց դա մեր խնդիր չէ, մենք մեր համոզմունքն ունեցել ենք, որը հաստատվել է դատարանի որոշումով», -հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ունի քաղաքական վերահսկողություն։

Հարցին, թե հնարավո՞ր է Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը միանա Գագիկ Ծառուկյանին և պահանջեն կառավարության հրաժարականը, Մարուքյանը պատասխանց․ «Այն պայմաններում, երբ ամեն օր գրացվում են մահեր, երբ վարակը մեծ տեմպերի է հասնում, մենք այս ժամանակահատվածում որևէ հրաժարականի հարց չենք բարձրացնում։ Բայց միաժամանակ, համավարակի ավարտից հետո քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու»։

Հիշեցնենք՝ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց չկալանավորել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը մեղադվում է 2017-ի ընտրություններում ընտրակաշառք բաժանողների կազմակերպված խումբ ղեկավարելու համար։

  • Կիսվել: