չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք լրացումների

Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք լրացումների

Փետրվարի 10-ին Ազգային ժողովի նիստում, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ, պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք լրացումների։

Դրանց թվում են.

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Դեղերի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու  մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրիանգծերի։ Դրանց թվում են.

Քրեակատարողական օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկման» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Բուսական աշխարհի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Խորհրդարանականները նաեւ վավերացրել են մի շարք համաձայնագրեր։ Դրանց թվում են.

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի պետության կառավարության միջեւ առողջապահության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը,

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ Սինգապուրի Հանրապետության միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի վավերացումը։

  • Կիսվել: