ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք լրացումների

Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք լրացումների

Փետրվարի 7-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքների մի շարք լրացումների։

Այդ թվում.

Քաղաքացիակատարողական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Բուժօգնության եւ բնակչության սպասարկման» մասին օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Դատախազության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրինագծերի։ Այդ թվում.

Ջրային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական գույքի 2017-2020թթ. մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Տեսաձայնային մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Մոլախաղերի, ինտերնետ տոտալիզատորների եւ խաղատների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Կուտակային թոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ընտանիքում բռնության կանխման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

  • Կիսվել: