կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենը

Խորհրդարանում հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հիմնադրամի երկարամյա գործունեությունը Հայաստանում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանի օրենսդրության մշակման հարցում զգալի է ԱԺ աշխատակազմի փորձագետների դերը` հանձնաժողովի նախագահն ընդգծել է ԱԺ աշխատակազմի հետ հիմնադրամի փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, կարեւորել խորհրդարանի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի իրականացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

 

  • Կիսվել: