հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ինդոնեզիայում ցուցարարները հրդեհել են խորհրդարանի շենքը. կան զոհեր

Ինդոնեզիայում ցուցարարները հրդեհել են խորհրդարանի շենքը. կան զոհեր

Ինդոնեզիայում ցուցարարները հրդեհել են տարածաշրջանային խորհրդարանի շենքը, զոհվել է 3, վիրավորվել՝ 5 մարդ: Այս մասին հայտնել են երկրի իշխանությունները, տեղեկացնում է Reuters–ը:

Հրդեհը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի մայրաքաղաք Մակասարում, իսկ զոհվածները, ենթադրաբար, այրվող շենքում մնացածներն են։

Մայրաքաղաք Ջակարտայում բողոքի ցույցերը սկսվել են օգոստոսի 25-ին՝ կապված այն հաղորդագրությունների հետ, որ ինդոնեզացի պատգամավորները ամեն ամիս փոխհատուցում կստանան բնակարանային ծախսերի համար: Քննադատները հիշեցրել են, որ բնակչությունը ստիպված է գործ ունենալ գների, հարկերի և գործազրկության աճի հետ:

Բողոքի ցույցերը տարածվել են այլ շրջաններում օգոստոսի 28-ից, երբ Ջակարտայում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանական մեքենան վրայերթի էր ենթարկել առաքչի:  Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են, որ այա գործի շրջանակում ձերբակալվել է յոթ ոստիկան:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: