երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր

Խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 25-ի հերթական նիստի ժամանակ քվեարկության դրվեցին և ընդունվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենքների նախագծերը:

Քվեարկության դրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ կողմ՝ 66, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 24:

Քվեարկության դրվեց նաև Կառավարության ներկայացրած՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Կողմ՝ 65, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 24 ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Քվեարկության դրվեց նաև «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որն ստացավ կողմ՝ 65, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 25 ձայն:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը 

Առաջին ընթերցմամբ օրենսդիրներն ընդունեցին նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը, Կառավարության կողմից ներկայացված՝ Հանրային առողջապահության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Քվեարկության դրվեց նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը ընդունվեց կողմ 66, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 5 ձայների հարաբերակցությամբ:

  • Կիսվել: