հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Խաղաղության հաստատման հարցում մեր հիմնական գործընկերը Ադրբեջանն է. Սարգիս Խանդանյան

Խաղաղության հաստատման հարցում մեր հիմնական գործընկերը Ադրբեջանն է. Սարգիս Խանդանյան

Հայաստանը հուսալի, կանխատեսելի գործընկեր է. Հայաստանը սպառնալիք չէ որևէ պետության համար, և չի կարող իրեն դիրքավորել որպես այդպիսին; Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Սարգիս Խանդանյանը։

«Հայաստանի շահը կայուն, խաղաղ և փոխկապակցված միջավայրն է։ Այսօր արդեն կարող են արձանագրել, որ հավասարակշռված և համասարակշռման քաղաքականությունն ապացուցել է իր կենսունակությունը»,-հայտարարել է Խանդանյանը։
Նա ընդգծել է, որ խաղաղությունն ՀՀ-ի համար ստեղծել է նոր հնարավորություն և միջավայր արտաքին հարաբերությունների կոնֆրոնտացիոն բնույթը աստիճանաբար փոխակերպելու փոխգործակցային արտաքին քաղաքականության։

«Խաղաղությունն այլևս ոչ միայն քաղաքական նպատակ է, այլ գոյություն ունեցող իրողություն, բայց խաղաղությունը գործընթաց է ու այդ գործընթացն ունի իրական պարամետրեր, այս հարցում մեր հիմնական գործընկերը Ադրբեջանն է։ Մեր գլխավոր առաջնահերթությունը խաղաղության համաձայնագրի ստորագւոմն է, ես լիահույս եմ, որ այս խորհրդարանը հնարավորություն կունենա սկսել համաձայնագրի քննարկումները և վավերացնել այն»։

  • Կիսվել: