ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խաղաղության համար հայ–թուրքական հարաբերությունները չպետ է կապել հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ. Օհանյան

Խաղաղության համար հայ–թուրքական հարաբերությունները չպետ է կապել հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ. Օհանյան

Արցախցին և հայ ժողովրդի մեծամասնությունը, գիտակից մասը մեր ժողովրդի ցանկանում է, որ Արցախի ժողովուրդն իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված լինի իր բոլոր իրավունքներով: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

Նա հավելեց. ՛՛Արցախը նաև չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև, նախ՝ Արցախը Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածում Ադրբեջանի հետ մեկտեղ ինքնորոշվել է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախի հետ՛՛: 

Օհանյանի խոսքով՝ Ադրբեջանն ինքը չի ցանկանում, որ Արցախն իր կազմում լինի. ՛՛Որովհետև, եթե ցանկանար, նա իր գործողությունների մեջ կգնար խաղաղության։ Խաղաղության քողի տակ Ադրբեջանն անընդհատ շարունակում է ճնշումները Հայաստանի և Արցախի իշխանությունների վրա՛՛։

Խոսելով իշխանությունների նախաձեռնած խաղաղության օրակարգի մասին՝ Օհանյանը նշեց, որ ոչ ոք չի ասում, որ տարածաշրջանում խաղաղություն չպետք է լինի, սակայն խաղաղության համար պետք է լինեն պայմաններ։

՛՛Խաղաղության համար նախ հայ–թուրքական հարաբերությունները հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ չպետք է կապել, որովհետև հենց դա կապում են հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունմամբ մեծ քար ենք նետում Արցախի ճակատագրին, և նրա հեռանկարն անորոշ է դառնում։

Եվ մյուսը՝ նույն Ադրբեջանն արդյոք ցանկանու՞մ է ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանը պատրաստ է ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ապա օր առաջ իր զորքերը ՀՀ տարածքից, սահմաններից պետք է հետ քաշի։ Իհարկե, նաև մյուս նախապայմանները, որոնք մեզ համար անընդունելի են։ Օրինակ՝ Հայոց ցեղասպանության հարցը՛՛,-ասաց Օհանյանը:

  • Կիսվել: