երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին

Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին

Փետրվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

 

Հանդիպմանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախաձեռնությունը, նույնպես կարևորել է նմանօրինակ հանդիպումները Հայաստանի օրենսդիր մարմնի և եկեղեցականների միջև՝ վստահություն հայտնելով, որ դրանք կունենան իրենց դրական նպաստը փոխադարձ ճանաչողության հարցում: Վեհափառն ընդգծել է, որ նման հանդիպումներն ու զրույցները միանշանակ ծառայելու են ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի:

Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ հայ հոգևորականության տեսլականն ու իրականացվող ծրագրերը նաև ուղղված են պետականաշինության գործընթացին և հայրենիքի զորացմանը: Մասնավոր կարևորություն է ընծայվել Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը և ՀՀ Զինված Ուժերում եկեղեցականների հոգևոր ծառայությանը։

  • Կիսվել: