հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կասկած կա, որ մեր որոշումները գալիս են վերևից, բայց մենք որոշումներն ընդունում ենք ինքնուրույն. ՀՌՀ նախագահ

Կասկած կա, որ մեր որոշումները գալիս են վերևից, բայց մենք որոշումներն ընդունում ենք ինքնուրույն. ՀՌՀ նախագահ

Կասկած կա, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չի աշխատում անկախ եւ որոշումները ինչ-որ չափով գալիս են վերեւից: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Պարզ է՝ հավատալը-չհավատալը ձեր իրավունքն է, բայց մենք որոշումներն ընդունում ենք ինքնուրույն: Ոչ մի կառույց Հայաստանում որեւէ անգամ չի կանխորոշել մեր որոշումներն ու աշխատանքը: Իհարկե, փորձեր եղել են, վերջերս անգամ այդ փորձերը չկան, որովհետեւ բոլորը հասկանում են, որ դա առաջինը արդյունավետ չի, երկրորդն էլ հակասում է այն արժեքներին, որոնք փորձում է որդեգրել մեր հանձնաժողովը»,-ասաց նա:

  • Կիսվել: