շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կարծում եմ՝ այդ ստահակն ասելիք ունի․ Արմեն Սարգսյանը՝ Նաիրի Հունանյանի մասին

Կարծում եմ՝ այդ ստահակն ասելիք ունի․ Արմեն Սարգսյանը՝ Նաիրի Հունանյանի մասին

Հունանյանն ասելիք ունի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը։

«Կարծում եմ, որ այդ ստահակն ասելիք ունի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ես ԱԱԾ մեկուսարանում եմ, այդ ստորը կարողանում էր մեզ «քսիֆ»  ուղարկել, թե ինքն ասելիք ունի։ն Հարց է, թե ինչ «մանյովրներ» է ուզում անել այսօրվա իշխաության պարագայում», - ասաց Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ դժվար թե Հունանյանը շատ մեծ խաղաքարտեր կարողանա բացել։

«Նա դեռ կարծում է, որ ինքը փրկիչ է, այսինքն՝ չի փոշմանել, իսկ եթե չի փոշմանել, ապա ասելիք չունի, ուզում է հերոսանալ ու մնալ պատմության մեջ», - նշեց նա։

  • Կիսվել: