կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կարծում եմ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունիսին. Մարուքյան

Կարծում եմ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունիսին. Մարուքյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունիսին: Այս մասինԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունն իսկապես ունի այն վարկանիշը, որի մասին հայտարարում է, ապա նրանք պարտավոր էին ընտրություններ անցկացնել, եւ այդ ժամանակ ամեն ինչ վերջնական պարզ կդառնար:

«Արտահերթ ընտրությունները հետաձգվեցին, եւ ես կարծում եմ, որ դրանք հունիսին կանցկացվեն: Հենց հունիսին կտեսնենք այդ վարկանիշը: Մի բան պարզ է. իշխանությունը հանգիստ փողոցով քայլելու հնարավորություն չունի: Դա տեռոր չէ, սակայն նրանց կայացրած որոշումների պատճառով նրանք «երես չունեն»: Դա՞ է ձեր վարկանիշը: Վայելեք այն»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ իշխանությունն արդեն նախկին է դարձել:

Պատգամավորը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները դեռ չեն գիտակցում իրենց դրության ողջ բարդությունը: 

  • Կիսվել: