հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել նաև 2023թ պետբյուջեում լրացումներ կատարելու նախագիծը

ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել նաև 2023թ պետբյուջեում լրացումներ կատարելու նախագիծը

Հայաստանի ազգային ժողովի դեկտեմբերի 22-ին գումարվող արտահերթ նստաշրջանի օրակարգում, ԱԺ նախագահի որոշմամբ, ընդգրկվել են մի շարք նոր նախագծեր՝ այդ թվում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Ազգային ժողովը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը՝ «ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 14-ի ՆՈ-37-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 14-ի ՆՈ-37-Լ որոշման մեջ կատարել լրացումներ եւ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկել ««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում) օրենքների նախագծերի փաթեթը եւ ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում) »,-ասված է որոշման մեջ։

 

  • Կիսվել: