երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կարծում եմ՝ ապրիլի 5-ին Բրյուսելում անվտանգային հարցեր չեն քննարկվի․ Օլիվիե Դըկոտինյի

Կարծում եմ՝ ապրիլի 5-ին Բրյուսելում անվտանգային հարցեր չեն քննարկվի․ Օլիվիե Դըկոտինյի

Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ հանդիպմանը, կարծում եմ, անվտանգային հարցեր չեն քննարկվի։

Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ «Հարցազրույց»-ում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ։ Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ենք սկսել, որը զարգանում է։ ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Փարիզ, Ֆրանսիայի ԶՈՒ նախարարն իր հերթին այց կատարեց Հայաստան, որի ժամանակ ականատես եղանք որոշակի կոնկրետ ադյունքների սարքավորումների և վերապատրաստումների տեսքով, որոնք արդեն ընթացքի մեջ են՝ ի նպաստ հայկական բանակի»,- ասաց դեսպանը։

  • Կիսվել: