չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կարծես ընդհանուր լեզու են գտել. «Իրավունք»

Կարծես ընդհանուր լեզու են գտել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հանդիպել է Փաշինյանի հետ` քննարկելով իր սկանդալային հրաժարականի թեման: Ու կարծես ընդհանուր լեզու են գտել:

Համենայնդեպս, պարոն Գոգյանը մեզ հետ զրույցում իր հրաժարականի մասին արդեն այս տեսակետը հայտնեց. «Երևի չհեռանամ, փոշմանել եմ, համենայնդեպս, հիմա աշխատանքի եմ ԲՈԿ-ում»:

 

Պարոն Փաշինյա՞նն է Ձեզ համոզել:

Ես խնդիր եմ բարձրացրել, և այդ խնդիրը քննարկվում է: Ես հիմա ԲՈԿ-ում աշխատանքի եմ:

Փաստորեն, Ձեր բարձրացրած խնդիրը լուծվե՞լ կամ լուծման ընթացքի մե՞ջ է, որ փոշմանել եք հեռանալ:

Հուսով եմ, ես դրա համար եմ խնդիրը բարձրացրել, որ լուծում լինի, այսքանը»:

 
 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: