Կարևոր գործ կա անելու, եկեք Ֆրանսիայի հրապարակ. Սաղաթելյանը՝ վաղվա անելիքների մասին
՛՛Դիմադրություն՛՛ շարժումը վաղը շարունակելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
՛՛Մենք շարունակելու ենք մեր բռնած գործը, հիասթափվել, հոգնել, հետքայլ չկա։ Յուրաքանչյուրդ ձեր ներկայությամբ մեկ քայլ մոտեցնում եք սրանց իշխանությունից հեռացնելու օրը, երբեք մի ընկճվեք, վստահեք ձեր ուժերին։ Ավելի կազմակերպված գնում ենք առաջ՛՛,-ասաց նա:
Խոսելով վաղվա անելիքների մասին՝ Սաղաթելյանը ՛՛Դիմադրություն՛՛ շարժման մասնակիցներին կոչ արեց ժամը 16։00-ին գալ Ֆրանսիայի հրապարակ. ՛՛Կարեւոր գործ կա անելու, եկեք Ֆրանսիայի հրապարակ՛՛:
Նշենք, որ այսօրվա հանրահավաքն ավարտվեց։ Ժամը 21։00–ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ռեժիսոր Հովհաննես Գալստյանի բանախոսությունը, իսկ 22։00–ին՝ տարածաշրջանին վերաբերող հարցերի քննարկում։