շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կառավարությունը 16 բնակելի տարածքներ նվիրեց այդտեղ ապրող 14 ընտանիքների

Կառավարությունը 16 բնակելի տարածքներ նվիրեց այդտեղ ապրող 14 ընտանիքների

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 2-ի նիստում բնակելի տարածքներ նվիրաբերելու մասին որոշում է կայացրել:

Մասնավորապես, Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Կոմիտեն նախապատրաստել է 16 բնակելի տարածքների բնակիչների՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Նախագծի ցանկում ընդգրկվել են Կոմիտեի տնօրինության՝ քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող. 29/1, Շիրակի 2/32 շենք,Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտավան ՌՖԷԻ 9 շենք, Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 և 4/1, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Նավուր, 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1-ին շենք, 10 հասցեների թվով 15 ևՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում հաշվառված` Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 51/3 շենք հասցեի թիվ 1բնակելի տարածքները:

Ընդհանուր հաշվով Նախագծով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 16 բնակելի տարածքներ, 14 ընտանիքներ (31 անձիք):

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը բնակչության բնակարանային խնդիրների լուծումն է:

  • Կիսվել: