երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել 57 քաղաքացի

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել 57 քաղաքացի

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրականացված ակցիայի ընթացքում 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։

Կառավարության շենքի մոտ ակցիայի մասնակցիները փորձում էին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չտալ մտնել կառավարության շենք։

  • Կիսվել: