երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Կանադայի քաղաքացի Բագրատ Գալստանյանը վերջնականապես բացահայտեց իր թիկունքում թաքնված անձերին. Արթուր Հովհաննիսյան

Կանադայի քաղաքացի Բագրատ Գալստանյանը վերջնականապես բացահայտեց իր թիկունքում թաքնված անձերին. Արթուր Հովհաննիսյան

Կանադայի քաղաքացի Բագրատ Գալստանյանը վերջնականապես բացահայտեց իր թիկունքում թաքնված անձերին։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը․

«Կանադայի քաղաքացի Բագրատ Գալստանյանը վերջնականապես բացահայտեց թե´ իր թիկունքում թաքնված անձերին, թե´ կիրանցիների հույզերով քողարկված իրական նպատակները:

Իր հետի դաշնակները, Բևեռը, ՀՀԿ-ն ու էլի մի շարք հայտնի անցյալի ուրվականները քիչ էին, հիմա էլ Կանադայի քաղաքացի, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը կանգնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնում և նորից կրկնում քոչարյանասերժական շրջանակների թեզերը ԼՂ-ն լուծարած կառավարության և ԱԺ-ի Հայաստանում գործելու մասին:

Քանի որ այս թեզեր տարածողները 3 կամ 4 անգամից միանգամից ընկալեցին իրենց ասածի ողջ սնանկությունը, հուսամ հոգևոր դասի ներկայացուցչի մոտ կհաջողվի առաջին անգամից  և միանգամից:

Հայաստանի Հանրապետությունը սուվերեն, ժողովրդավար երկիր է, որտեղ կա ազատ և արդար ընտրություններով ձևավորված լեգիտիմ խորհրդարան, կառավարություն և երկրի ղեկավար:

Սրան հակադրվող, ժողովրդավարությունն ու ՀՀ ինքնիշխանությունը վտանգող ցանկացած քայլ և միտք, ըստ էության հակապետական և հակաժողովրդական են:

Աստված պահապան բոլորիս»:

  • Կիսվել: